Պուտինն ու Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումը

20:46 • 22.11.22

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:

Կողմերը քննարկել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները։

Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար։