Հրաձգություն ԱՄՆ-ում. ըստ նախնական տվյալների՝ կա 10 զոհ
10:15 • 23.11.22
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Չեսապիկ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել Walmart խանութում, կան զոհեր և վիրավորներ, հայտնում է WAVY-TV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ոստիկանության տվյալներով՝ կրակողը մահացած է։ Հրաձգության մասին հաղորդագրությունով ահազանգ է ստացվել նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:12-ին:
Ըստ նախնական տվյալների՝ կա 10 զոհ:
Placeholder










