Ներկայացվել է դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը

20:30 • 01.12.22

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը:

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս, ինչը նշանակում է,
որ դեկտեմբերը կլինի բազմամյա միջին արժեքից զգալի տաք և չոր։