«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հուշագիր են ստորագրել

20:20 • 01.12.22

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի  և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել՝ ի նշան փոխադարձ վստահության և համագործակցության պատրաստակամության:

Համագործակցության հուշագիրը ստորագրել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող ցանկացած ուղղությամբ՝ հաշվի առնելով հիմնադրամների նպատակները: