Մեր երեխաներին պարտք ենք տոնական տրամադրություն․ Ավինյանը՝ ամանորյա զարդարանքների համար 1.3 մլն դոլար ծախսելու հարցին ի պատասխան (տեսանյութ)

14:47 • 02.12.22

Այն միջոցառուները, որ կազմակերպվում են Երևանում, իրականացվում են երևանցիների համար։ Մենք տևական ժամանակ է՝ քաղաքում չունենք տոնական տրամադրություն և կարծում եմ, որ ինքներս մեզ, մեր երեխաներին պարտք ունենք վերադարձնելու տոնական տրամադրությունը։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այո, երկու տարի է՝ չունենք տոնական տրամադրություն, տոնական միջոցառումներ  և քննարկել ու որոշել ենք, որ այս տարի դրա կարիքը կա», - ասաց Ավինյանը։

Խոսելով ֆինանսական միջոցների մասին՝ Ավինյանը նշեց․

«Վստահեցնում եմ, երբ տեսնեք լուսավորության, համերգների մասշտաբը և համադրեք նախկինում ծախսված գումարների և էֆեկտի հետ, կտեսնենք, որ ծախսված գումարներով ավելի լայն տարածում ենք  ունեցել։ Այս տարի ամանորյա միջոցառման ու լուսավորության համար դեռևս ծախսվել է 1.3 մլն դոլար, սա աննախադեպ թիվ է, քանի որ առնվազն վերջին 5 տարում այս չափի ծախս չի իրականացվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։