Ոստիկանությունում ստուգողական գործողություններ են իրականացվում․ Դատախազությունը` պատմական հուշարձանները վնասելու մասին

16:02 • 02.12.22

Երևանի ամանորյա զարդարանքի պատճառով վնասվել են պատմական հուշարձաններ։ Վերջին օրերին սոցիալական ցանցերում հրապարակվում են լուսանկարներ, որոնք վկայում են, որ շենքերը վնասվել են։

Tert.am–ը Գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էր, թե ինչ է նախաձեռնվում հրապարակումների վերաբերյալ, հարցին ի պատասխան Հանրային կապերի բաժնից հայտնել են․ «Ոստիկանությունում ստուգողական գործողություններ են իրականացվում. դրանց արդյունքներով պայմանավորված՝ կորոշվեն հետագա քայլերը՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակահարմարության վերաբերյալ»: