Սենեգալի խորհրդարանում կին և տղամարդ պատգամավորների ծեծկռտուքը վերածվել է զանգվածային կռվի (տեսանյութ)

11:41 • 02.12.22

Սենեգալի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը հարվածել է գործընկերուհու գլխին: Daily Mail-ը հրապարակել է համապատասխան կադրերը:

Բյուջեի ներկայացման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Մասատա Սեմբը մոտեցել է և հարվածել իշխող Բեննո Բոկկ Յակար կոալիցիայի անդամ Էմի Նդիայե Գնիբիին՝ ծեծկռտուքների ալիք առաջացնելով:Գնիբին աթոռը շպրտել է Սեմբի վրա, նախքան մեկ այլ պատգամավոր նրան գլորել է հատակին:

Նիստը դադարեցվել է, քանի որ օրենսդիրները սկսել են իրար հարվածել, վիրավորել և մեղադրանքներ հնչեցնել:

Իշխող և ընդդիմադիր քաղաքական գործիչների միջև լարվածությունն աճում է հուլիսյան ընտրություններից հետո: