Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն ահաբեկչական կառույց ճանաչելու մասին

10:17 • 02.12.22

Ամերիկացի սենատորներն օրինագիծ են ներկայացրել, որը պահանջում է Պետդեպարտամենտին ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սենատորներ Ռոջեր Ուիքերը և Բեն Քարդինը ներկայացրել են «Ռուս վարձկանների պատասխանատվության ակտը», որը պահանջում է ընկերությունը ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն:

Նրա խոսքով՝ նման նախաձեռնություն Ներկայացուցիչների պալատ կներկայացնեն դեմոկրատներ Սթիվեն Քոհենն ու Մարկ Վեյսին և հանրապետականներ Ջո Ուիլսոնն ու Ռիչարդ Հադսոնը։

Bloomberg-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ուսումնասիրում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հնարավորությունը՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքում նրա գործողությունների պատճառով։ Նշվել է, որ «Վագներ»-ն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը «ԱՄՆ-ին թույլ կտա քրեական գործ հարուցել խմբավորման և նրա անդամների դեմ, ինչպես նաև վերահսկել նրա ակտիվներն ամբողջ աշխարհում»: