Բուլղարիայում Ուկրաինայի դրոշներով ցուցարարներն արգելափակել են եկեղեցին, ուր ժամանել էր Ռուսաստանի դեսպանը
Բուլղարիայում ցուցարարները փակել են որպես Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատան եկեղեցի հայտնի Սուրբ Նիկոլաս Հրաշագործ եկեղեցու ճանապարհը, հայտնում է Novinite-ը։
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, եկեղեցի են ժամանել Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան և Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին։
Ինչպես պարզաբանում է հրատարակությունը, բողոքի ակցիայի շրջանակում ուկրաինական դրոշներով մարդիկ արգելափակել են եկեղեցու շենքը։ Ցուցարարները դեմ են արտահայտվել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը։
Միտրոֆանովայի խոսքով՝ ցուցարարներն արգելափակել են իր ծառայողական մեքենան։
«Եկեղեցին մի կողմից փակված էր, այնտեղ ոստիկաններ կային, ինձ թվում է՝ այս ամենը մեծ վտանգ չէր ներկայացնում։ Նրանք (ցուցարարները.) փորձում էին աղմուկով ինչ-որ կերպ խանգարել պատարագի ընթացքին, բայց, իհարկե, դա տեղի չունեցավ, հրաշալի պատարագ էր։ Ես դուրս եկա այս տաճարի մեկ այլ մուտքով և զանգահարեցի վարորդին, որն ասաց, որ մեքենան արգելափակված է, ցուցարարները դուրս չեն թողնում։ Բայց ոչինչ, ամեն ինչ լավ է, ես պարզապես գնացի մեկ այլ մեքենայով, հետո նրանք բաց թողեցին իմ մեքենան», - ասել է դեսպանը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:
Միաժամանակ, ըստ Միտրոֆանովայի, չի կարելի ասել, որ Բուլղարիայում դիվանագետները ենթարկվում են ուժեղ ճնշման, քանի որ «բուլղարները շատ լավ են վերաբերվում ռուսներին, նրանք միշտ շատ հյուրընկալ են»։










