Ռոստովում Ուկրաինայից փախած դասալիքը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ. ծնողներին խնդրել են երեխաներին տնից դուրս չթողնել
Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքում ոստիկանները փակել են ճանապարհները՝ ինքնաձիգով անհայտ տղամարդու որոնումների պատճառով. տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Քաղաքում և շրջակայքում փակ են մանկապարտեզներն ու դպրոցները։ Ծնողներին խնդրել են երեխաներին տնից դուրս չթողնել։ Նախնական տվյալներով՝ կրակողը դասալիք է, որը եկել է Ուկրաինայից։
Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին հրամայվել է հագնել զրահաբաճկոններ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հետախուզվողը Ստարայա Սոկոլովկայի մոտ հարձակվել է իրավապահների վրա։ Փոխհրաձգությունից հետո անհայտ տղամարդուն հաջողվել է փախչել։










