Ալրաղացի շենքում վաղն իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

20:53 • 07.12.22

Երևանի Նար-Դոսի 2 հասցեում գտնվող նախկին «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ին պատկանող շենքում դեկտեմբերի 8-ի ժամը 10-ից մինչև 16:00 ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ խնդրելով չանհանգստանալ: