Աշխարհասփյուռ հայության հետ հիշում ենք 1988թ․ կործանարար երկրաշարժի զոհերին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

15:15 • 07.12.22

Լուսանկարը՝ ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Դեկտեմբերի 7-ին աշխարհասփյուռ հայության հետ մենք հիշում ենք 1988թ․ կործանարար երկրաշարժի զոհերին և մեր հարգանքը հայտնում Գյումրու, Վանաձորի ու աղետից տուժած մյուս վայրերի բնակիչներին այն ուժի, տոկունության ու արիության համար, որով նրանք հաղթահարեցին աղետի հետևանքները։

Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: