Զովունիում բախվել են Opel-ը, Niva-ն ու ZIL-ը, կան վիրավորներ. Shamshyan.com

21:54 • 07.12.22

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի հուշարձանի հարևանությամբ, բախվել են Opel, Vaz 2121 և Zil մակնիշի ավտոմեքենաները։

2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը։