Ապամոնտաժվել է Պատմության թանգարանին կից կրպակը, բացառություններ չկան․ Ավինյան (լուսանկարներ)

13:14 • 08.12.22

Ապամոնտաժվել է Պատմության թանգարանին կից կրպակը: Այս մասին գրառում է արել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ապամոնտաժման հերթը հասավ պատմության թանգարանի շենքից կառչած կրպակին: Բացառություններ չկան. քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու»,–գրել է նա: