Մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր, սա անբովանդակ թեմա է․ Վահրամ Դումանյան

13:07 • 08.12.22

Քաղաքապետարանը հստակ ասել է, որ բոլոր ծակերը կվերականգնվեն, եկեք ավելի բովանդակային և լուրջ հարցեր տվեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ամանորյա միջոցառումների համար հրապարակի շենքերի վրա արված անցքերին և միջամտություններին, ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Այս աշխատանքները կատարվել են քաղաքապետարանի պատվերով և ես կասկած չունեմ, որ իրենք իրենց ասածը կիրականացնեն, խնդրում եմ այս հարցը այսքանով ամփոփենք։ Ես փորձագետ չեմ, բայց լսել եմ ճարտարապետների կարծիքները, ովքեր ասում են, որ դա ընդհանրապես խնդիր չէ։ Մեր նախարարությունը հարյուրամյա պատմամշակութային արժեքներ է վերականգնում, հիմա մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր, 6000 անցք առանձին-առանձին կվերականգնվի, եկեք ամփոփենք, սա անբովանդակ թեմա է»,- ասաց նախարարը։

Վահրամ Դումանյանը նշեց, որ չի բացառում՝ եթե ինքը լիներ ծրագրի պատասխանատուն, գուցե այլ մեթոդներ գտներ նախագիծը իրականացնելու համար։