Եվրամիությունը 2 միլիարդ եվրոյով կավելացնի Ուկրաինային ռազմական օգնության հիմնադրամը
Հաջորդ շաբաթվա սկզբին Եվրամիությունը առնվազն 2 միլիարդ եվրոյով կավելացնի հիմնադրամը, որը նախատեսված է Ուկրաինային սպառազինության մատակարարումների ֆինանսավորման համար, հաղորդում է Bloomberg-ը։
Այս պահին հիմնադրամի սահմանաչափը կազմում է 6 միլիարդ եվրո՝ 2021-2027 թվականներին ռազմական օգնության ֆինանսավորման համար։ Դրանից զենքի մատակարարումները ֆինանսավորվում են ոչ միայն Ուկրաինային, այլ նաև մի շարք այլ երկրների, սակայն ընդհանուր գումարի առնվազն կեսը վերապահված է Կիևին։ Սակայն, ԵՄ երկրները կարծում են, որ դա բավարար չէ։
Ֆինանսավորման ավելացման մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել դեկտեմբերի 12-ին։ Հետագայում հիմնադրամի չափը կարող է ավելի մեծանալ։










