Տաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է տրանսպորտային միջոցների հոսքի պատճառով
18:37 • 08.12.22
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 16։35-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Տաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է տրանսպորտային միջոցների հոսքի պատճառով։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Placeholder










