Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, լսվում են պայթյուններ (տեսանյութ)

10:13 • 09.12.22

Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել OBI խանութի շինարարական բաժնում, որտեղ սկսել են նաև պայթյունների ձայներ լսվել. այնտեղ պահվում են ներկերի տարաներ, աերոզոլներ, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

«Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում գտնվող OBI խանութում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը վեցին։ Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ հրդեհի տարածքը 7000 քմ է։ Դատախազության տվյալներով՝ տուժածներ չկան, սակայն տվյալները ճշտվում են։

Մարման աշխատանքներին ներգրավված է 30 մարդ և ինը միավոր տեխնիկա, ԱԻՆ ավիացիան պատրաստ է միանալ աշխատանքներին։ Հրդեհին տրվել է բարդության չորրորդ աստիճան: