Մի մտածեք, որ տխուր ձայնով ինչ ասում եք, ճշմարտություն է, թարգեք, այստեղ եկել եք որպես պատգամավոր, աշխատեք որպես պատգամավոր. Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Նազարյանին (տեսանյութ)

16:25 • 09.12.22

Հաշվի առնելով ու հարգելով կորուստը, որ դուք տվել եք, չի լինում պատասխանել, ձեզ հետ շատ դժվար է վիճել: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում, դիմելով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մի մտածեք, որ այն ամեն ինչը, որ դուք տխուր ձայնով ասում եք, ճշմարտություն է, թարգեք այդ աշխատելաոճը, այստեղ եկել եք որպես պատգամավոր, աշխատեք որպես պատգամավոր»,- ասաց Սիմոնյանը:

Նշենք, որ Գեղամ Նազարյանը իր ելույթում բոլորին, այդ թվում՝ վարչապետի ընտանիքին կոչ էր արել չշահարկել զոհված տղաներին:

Նշենք նաև, որ Գեղամ Նազարյանի որդին՝ Արգամը, զոհվել է 44-օրյա պատերազմում: