ԱՄՆ-ն Կիևին չի արգելում իր կողմից տրամադրված զենքերն օգտագործել Ղրիմի դեմ. Ուկրաինայի ԱԳՆ

09:54 • 09.12.22

ԱՄՆ-ն Կիևին չի արգելում իր կողմից տրամադրված զենքերն օգտագործել Ղրիմի դեմ, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինան պարտավորվել է չօգտագործել ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքերը ռուսական տարածքին հարվածելու համար, սակայն այդ պարտավորությունը չի տարածվում Ղրիմի վրա, քանի որ թերակղզին «միջազգայնորեն ճանաչված է որպես ուկրաինական տարածք»։

«Ուկրաինան կվերադարձնի իր բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը, մասամբ ռազմական, մասամբ դիվանագիտական ճանապարհով»,- ընդգծել է Կուլեբան։

Բացի այդ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Կիևը երբեք չի համաձայնի Մոսկվայի հետ խաղաղության պայմանագրին, եթե Ղրիմը մնա Ռուսաստանի վերահսկողության տակ։