Պետք է շարունակենք ներգրավվածությունը հանուն ապահով, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի. Բորել

16:36 • 12.12.22

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պետք է ուժեղացնել աշխատանքն անվտանգության և պաշտպանության ուղղությամբ և շարունակել ներգրավվածությունը հանուն ապահով, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի:

Նա այս մասին ասել է այսօր Բրյուսելում «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների հավաքի ժամանակ:

«Առաջարկում եմ ընդլայնման գործընթացին զուգահեռ շարունակել մեր ԱլԳ քաղաքականությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության մեխանիզմ։ Մենք պետք է ուժեղացնենք աշխատանքը անվտանգության և պաշտպանության ուղղությամբ և շարունակենք ներգրավվածությունը հանուն ապահով, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի», - գրել է նա:

Մեկ այլ գրառման մեջ Բրոլեը նշել է. «Մենք լսեցինք ԵՄ-ի ավելի շատ ներկայության և ինտեգրման, ինչպես նաև Արևելյան գործընկերությունը գործընկերների մարտահրավերներին և տարբերակված կարիքներին հարմարեցնելու կոչը»:

Նշենք, որ «Արևելյան գործընկերության» անդամներն են նախկին խորհրդային վեց պետություններ՝ Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը: