Բելգիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Եվրախորհրդարանի շենքում

22:13 • 12.12.22

Բելգիայի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Բրյուսելում գտնվող Եվրախորհրդարանի շենքում՝ Կատարում ընթացող աշխարհի առաջնության հետ կապված կոռուպցիոն գործի հետաքննության շրջանակներում։

Դեկտեմբերի 9-ին այդ գործով ձերբակալվել էին Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Քայլին ու ևս երեք հոգի։

Իրավապահները կարծում են, որ ԵՄ կոռումպացված պաշտոնյաները Բրյուսելում դրական գնահատականներ են տարածել Կատարի մասին և փորձել են բարելավել այս երկրի իմիջը, մասնավորապես, լռելով այնտեղ մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին։