ՀՀ նախագահը ստորագրել է Համբարձում Մաթևոսյանին ու Վահրամ Դումանյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը

20:54 • 12.12.22

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին հրամանագրերը:

Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է նաև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: