ԱՄՆ-ում մորը ձերբակալել են փոքր երեխային 300 առնետի հետ նույն տանը պահելու համար (լուսանկարներ)

14:58 • 12.12.22

ԱՄՆ-ում մորը ձերբակալել են այն բանից հետո, երբ նրա տանը հայտնաբերել են փոքր երեխայի՝ շրջապատված 300 առնետով, գրում է Daily Mail-ը։

Բացի այդ, ամերիկուհու բնակարանը լցված է աղբով։

Պարեկը եկել է Շենոն Մորգանի հասցեով՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ բողոքը հետաքննելու համար, պատմել է շերիֆի տեղակալը։

Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանները զգացել են ամոնիակի ուժեղ հոտ և տեսել տունը՝ աղբով, փտած սննդով լցված, ինչը նպաստել է ճանճերի և ուտիճների ներխուժում։ Մեկ այլ սենյակում ոստիկանները հայտնաբերել են փոքրիկ երեխայի, որը նստած էր աղբով ու հարյուրավոր առնետներով շրջապատված։ 

Արդյունքում 38-ամյա մայրը ձերբակալվել է։

Բացի այդ, Շենոնն ուներ յոթ կատու, մեկ շուն։ Նրան մեղադրում են կենդանիների և երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

«Ո՛չ երեխաները, ո՛չ կենդանիները չպետք է ապրեն նման միջավայրում»,- ասել են ոստիկանությունից։

Shannon Marie Morgan, 38, was arrested on Wednesday after sheriff's deputies found a young child in her home surrounded by over 300 rats and other insects living in disgusting conditionsVideo posted online showed dozens of rats inside a cage scurrying up the wallsНет описания.