Պավել Դուրովն Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահարուստ մարդն է. Forbes

12:49 • 13.12.22

Telegram մեսենջերի հիմնադիր և սեփականատեր Պավել Դուրովը Forbes-ի վարկածով դարձել է ԱՄԷ-ի ամենահարուստ մարդը, նրա ներկայիս կարողությունը գնահատվում է 15,1 միլիարդ դոլար, միլիարդատերերի ընդհանուր ցուցակում Դուրովը զբաղեցնում է 123-րդ տեղը։

Անցյալ տարի ձեռնարկատիրոջ կարողությունը գերազանցել է 17 միլիարդ դոլարը։

Պավել Դուրովն ունի չորս քաղաքացիություն՝ Ռուսաստանի, Սենթ Քիթս և Նևիսի, Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների:

Նա Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի է դարձել միայն 2022 թվականի փետրվարին։ 2017 թվականից ձեռներեցը բնակվում է Դուբայում։ 2021 թվականի փետրվարին Պավել Դուրովը հանդիպել է Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ։