Գերմանիայում կալանավորը պատանդ է վերցրել բանտի աշխատակիցներին

15:19 • 13.12.22

Գերմանական Բուրգ քաղաքում  բանտարկյալը պատանդ է վերցրել ուղղիչ հիմնարկի երկու աշխատակցի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գործակալությունը հայտնում է, որ մեկ ժամ անց հանցագործը վնասազերծվել է։ Պատանդները չեն տուժել։

Նշվում է, որ բանտարկյալը 30-ամյա աջ ծայրահեղական Ստեֆան Բ.-ն է: 2020 թվականից նա ցմահ ազատազրկման պատիժ է կրում 2019 թվականի հոկտեմբերի 9-ին Հալլե քաղաքի սինագոգում կրակելու և երկու մարդ սպանելու  համար։ Իշխանությունները սինագոգի վրա կատարված հարձակումը համարել են աջ ծայրահեղական հակասեմական ահաբեկչություն։