Մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում, Nissan Pathfinder-ը կողաշրջվել է, կան վիրավորներ․ Shamshyan.com

10:08 • 13.12.22

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ղուկաս Մ․-ն իր վարած Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, Նորակերտ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել։

Ղուկաս Մ․-ն, նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Մարիամ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։