Այդ մասին անգամ խոսք լինել չի կարող. Կրեմլը՝ մինչև տարեվերջ Ուկրաինայից ռուսական զորքի դուրսբերման մասին

15:49 • 13.12.22

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու՝ ռուսական զորքերը հատուկ ռազմական գործողության գոտուց դուրս բերելու առաջարկին։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ մինչև 2022 թվականի ավարտը հնարավոր չէ ռուսական զորքերը դուրս բերել հատուկ գործողության գոտուց, գրում է gazeta.ru-ն։

«Այդ մասին անգամ խոսք լինել չի կարող»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին G7 երկրների («Մեծ յոթնյակ») առաջնորդներին ուղերձում կոչ էր արել Ռուսաստանին  Սուրբ Ծննդյան տոներին դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ առաջարկում է ռուսական կողմին «կոնկրետ իմաստալից քայլ կատարել դիվանագիտական կարգավորման ուղղությամբ»՝ կապված գալիք տոների՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան հետ։

Զելենսկին ընդգծել էր, որ զորքերի դուրսբերումը կարող է ապահովել «ռազմական գործողությունների հուսալի դադարեցում»։