Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի վարկանիշը կուսակցականների շրջանում առաջին անգամ իջել է բացասական արժեքի

18:25 • 04.07.23

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի վարկանիշը նրա գլխավորած Պահպանողական կուսակցության անդամների շրջանում առաջին անգամ իջել է բացասական արժեքի։ Այս մասին են վկայում երեքշաբթի օրը իշխող Պահպանողական կուսակցության կողմնակիցների կայքում հրապարակված հարցման արդյունքները։

Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի ներկայիս վարկանիշը -2,7 է։ Սունակը մայիսին ունեցել է դրական ցուցանիշ՝ +21,6։

Հարցման տվյաների համաձայն՝ նախարարների ներկայիս կաբինետի միանգամից 9 անդամ հայտնվել է կարմիր գոտում։ Ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը վարկանիշը կազմում է -17,1։ Ամենացածր վարկանիշը պատկանում է շրջակա միջավայրի նախարար Թերեզ Քոֆիին՝ -17,7։

Ամենաբարձր վարկանիշն ունի պաշտպանության պետքարտուղար Բեն Ուոլիսը․ այն կազմում է +77,1։