Մալյանի նման խիզախ տղուն բանտարկելն իշխանություններին սանձարձակ գործողություններ կատարելու 100%-անոց հնարավորություն է տալիս․ Աբրահամ Գասպարյան
Մալյանի նման խիզախ տղուն բանտարկելն իշխանություններին սանձարձակ գործողություններ կատարելու 100%-անոց հնարավորություն է տալիս։
Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Պարոն Գասպարյան, արդեն բավականին ժամանակ է՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են իշխանությունները հետապնդում մարդկանց քաղաքական հայացքների, կարծիք արտահայտելու համար: Ի՞նչ եք կարծում, Արևմուտքը երկա՞ր է հանդուրժելու իր կողմից ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրում բռնապետական դրսևորումներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Արևմուտքը քաղաքական և գեոքաղաքական ծրագրերի առումով, բնականաբար, գրեթե նույն մոտեցումներն ունի այն տարածաշրջաններում, որտեղ կա ռուսական կամ իրանական ազդեցություն: Մենք տեսնում ենք Արևմուտքում խորհրդարանական կամ օրենսդիրի մակարդակում, ԱՄՆ-ում կոնգրեսականի մակարդակում կա ակնհայտ դժգոհություն այդ ամեն ինչի վերաբերյալ, սակայն որոշումների ընդունման գործադիր մարմինները կամ կենտրոններն ի վիճակի չեն, չունեն այն գործիքակազմը, որով կկարողանան այդ երկրներին, մասնավորապես, Հայաստանին պարտադրել մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորոտում սահմանափակումները վերացնել կամ քաղբանտարկյալների մասով ժողովրդավարական բարեփոխումների իրականացման առումով անցնել առաջ:
Ինչո՞ւ, որովհետև դա հիմնականում պայմանավորված է աշխարհաքաղաքական բազմաթիվ առաջնահերթություններով՝ Արևմուտքը հենց այս տարածաշրջանում ունի այդ խնդիրը: Այսինքն, եթե Հայաստանը պիտի Պրահյան գործընթացից հետո գնա, այսպես կոչված, խաղաղության գործընթացի ճանապարհով, Արևմուտքն աչք է փակելու ներսում տեղի ունեցող բոլոր այդ սահմանափակումների վրա, իրենք պիտի, այսպես ասած, աչք փակեն բոլոր այն խախտումների վրա, որոնք այսօր կատարում է 2018-ին թվականին իշխանության եկած վարչախումբը, ոհմակը:
Այնպես որ, ժողովրդավարության բաստիոնն այդպես էլ մնաց թղթի վրա ի սկզբանե՝ 2018-ից սկսած, ինչի մասին անձամբ ես և բազմաթիվ մասնագետներ, հանրային, քաղաքական գործիչներ ակնարկում էին և խոսում՝ չհաշված մեկ հանգամանք, որ Արևմուտքն անցնելու է այդ մահակի օգտագործմանն այն ժամանակ, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կհատի, այսպես կոչված, այն կարմիր գծերը, որոնց մասին չի հայտարարվել, բայց այդ կարմիր գծերը գոյություն ունեն, և կգործեն, մասնավորապես , Ադրբեջանի և Թուրքիայի հետ, այսպես կոչված, խաղաղության գործընթացից հետ կանգնելու դեպքում:
Արդեն բավականին ժամանակ է՝ կալանքի տակ են Նարեկ Մալյանը, Արմեն Աշոտյանը, Գրիգորի Խաչատուրովը, Մամիկոն Ասլանյանը և բազմաթիվ այլ մարդիկ,փաստացի Հայաստանում կան մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, ի՞նչ է սպասվում Հայաստանին այս պարագայում, երբ իշխանությունն անարգել օգտագործում է կալանքը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու միջոց:
Հայաստանում քաղբանտարկյալների առատությունը պայմանավորված է իշխող ոհմակի , քաղաքական ոհմակի պաշտոնական հայակործան կուրսին ընդդիմացողների պարբերաբար ակտիվության հետ: Նարեկ Մալյանի, Արմեն Աշոտյանի քաղաքական գործունեությունը, հրապարակային-հանրային խոսքը և գործողությունները բավական ցավոտ են եղել գործող իշխանության համար, այդ իսկ պատճառով նրանք մինչև իրենց հայակործան և հայաստանակործան ծրագրերն իրականություն չդարձնեն, այդ տղերքին, ամենայն հավանականությամբ, բաց չեն թողնի: Նրանց կփորձեն մարգինալացնել, ինչպես վերջին 5 տարվա ընթացքում հստակ աշխատանքներ են կատարել իրենց պաշտոնական կուրսին ընդդիմացողների և նրանց փաստերով հրապարակորեն դատափետողների նկատմամբ:
Այնպես որ հետապնդումները շարունակվում է, ընդ որում ոչ միայն նրանց բանտարկելով, այլ նաև փորձելով սոցիալական հարթակներում նվաստացնել, նսեմացնել, մարգինալացնել և հանրության աչքին ներկայացնել որպես մարդիկ, ովքեր աշխատում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահերի: Այնինչ՝ քաղբանտարկյալ են դարձել այս տղերքն ազգային և պետական հարցերում իրենց հստակ, խիզախ քաղաքացիական, քաղաքական կեցվածքի համար, այնպես որ կալանքն անարգել օգտագործելը քաղաքական միջոց , քաղաքական գործիքակազմ է դարձել գործող իշխանության համար: Այնպես որ, այսքան քաղաքական հալածանք Հայաստանի պատմության վերջին 20-30 տարվա ընթացքում ես կդժվարանամ ասեմ:
Կարծում եմ, որ այս կալանքի մահակը շարունակելու է բոլոր ընդդիմախոսների , ընդդիմադիրների գլխին դամոկլյան թրի պես ճոճվել, մինչև այս իշխանություններն, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան կմտնեն և իրենց առջև խոչընդոտներ չեն լինի հանրային-քաղաքական հրապարակային դաշտում:
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով առաջին դատական նիստի ժամանակ, երբ քննվում էր Նարեկ Մալյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, դատավորն ուղղակի կարդաց վճիռն, անգամ խորհրդակցական սենյակ չգնաց, տպավորություն էր, որ վճիռն արդեն կայացրած և գրած եկել էր, արդյունքում Մալյանը ևս 3 ամիս պահվելու է կալանքի տակ: Մալյանի գործը քննում է ԱԱԾ-ն, Մալյանը զրկված է արտաքին աշխարհի հետ բոլոր տիպի շփումներից, և շատերն են կարծիք հայտնում, որ Մալյանին կալանքի տակ են պահում, քանի որ վերջինս ունակ է իր շուրջ համախմբել մարդկանց, առաջնորդել ու հասնել կոնկրետ արդյունքի: Դուք ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են շարունակում Մալյանին ամբողջովին մեկուսացրած պահել արտաքին աշխարհից:
Ով ով, բայց Նարեկ Մալյանը 2018-ից այս կողմ Հայաստանյան հրապարակային քաղաքականության մեջ կմնա որպես մի անձնավորություն, ով ստեղծեց պիտակավորում, և այդ պիտակավորումը շարունակում է և շարունակելու է ուղեկցել այս մարդկանց՝ անկախ այն փաստից նրանք կմնան իշխանության, թե ոչ: Մալյանը շատ հետևողական աշխատանքով, մանրակրկիտ փաստական աշխատանքով կարողացավ ապացուցել, որ բոլոր դրսից ֆինանսավորվող հակապետական , հակահայկական կազմակերպությունների գոծունեությունը հանգեցրեց նաև հանրային գիտակցության մեջ այն մեծ վակումի առաջացմանը, որը բերեց իր հետ նաև անտարբերություն պետական շահերի նկատմամբ:
Մարդիկ դարձան անտարբեր, որովհետև, այսպես կոչված, քաղաքական դաշտում գործող դոմինանտ դերակատարները, որոնք ֆինանսավորվում էին ԱՄՆ-ից, Արևմուտքի տարբեր երկրներից կարողացան թե ազգային, պետական, թե բանակի հարցերում ստեղծել այնպիսի նարատիվ, որը ժամանակի ընթացքում պետք է հանգեցներ հետպատերազմյան անտաբերությանը:
Խոսքը վերաբերում է ՛՛Սորոսի վաստակ՛՛ արտահայտությանը, որը կարծում եմ՝ հենց Նարեկ Մալյանի սեփականությունն է, հեղինակային իրավունքը հենց իրեն է պատկանում, և ես շատ լավ հիշում եմ մինչև 44-օրյա պատերազմը և դրանից հետո այն հսկայական աշխատանքը, որ Նարեկն անձամբ տարավ, և ինչ-որ տեղ մենք նաև գործակցում էինք տարբեր հարթակներում այդ հակապետական կուրսին ընդդիմանալու առումով, և ես լավ հիշում եմ,թե այդ ամբողջ գործունեության ընթացքում իմ մտքով անցնում էր, որ այս իշխանությունը չի կարող այսպես լռել՝ իր էությունը, գործողությունների բնույթը հաշվի առնելով, և եկավ այդ օրը, որ, այո, Նարեկ Մալյանի նման համարձակ, խիզախ տղուն իրենք պիտի բանտարկեին և շարունակեին կալանքի տակ պահել:
Այս ամենին ես կարող եմ գումարել, իհարկե, իշխանության ղեկին թառած ոհմակի քինախնդրությունը. կա անձնական քինախնդրություն, նրանք մեծահոգի կամ բացսիրտ չեն , որպեսզի կարողանան իրենց քաղաքական կուրսի նկատմամբ քննադատությունը բաց ընդունել, այլ իրենց ճղճիմ հոգեբանությամբ պարզապես շարունակում են լռեցնել բոլոր այն առողջ բջիջներին, որոնք, հակադրվելով վարվող կուրսին, առաջարկում են այնպիսի խելամիտ լուծումներ, որոնք մեզ դուրս կբերեն այս վիհից, այս քաոսային վիճակից, բայց դա իրենց համար անընդունելի է, այնպես որ Նարեկ Մալյանի հայտնվելը բանտում մի տեսակ նաև հանգստացնում է իշխանությանը՝ անհնազանդության կամ քաղաքական անհնազանդության բազմաթիվ ակցիաների հայտնի հեղինակը կամ մերկապարանոց հայտարարություններ անող այս իշխանություններին ընդդիմացող գործիչներից մեկը գտնվում է բանտում, և դա իրենց, բնականաբար, իրենց գործողություններում հարյուր տոկոսանոց սանձարձակության հնարավորություն է տալիս:
Վերջերս հրապարակվեց Նարեկ Մալյանի հարցազրույցը, որը նախապես տրված էր հենց այն նպատակով, որ հրապարակվի իր կալանավորումից հետո, Մալյանը կանխատեսել էր այն բոլոր իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում՝ նշելով, որ իշխանությունն ամեն ինչ անելու է աթոռը պահելու համար՝ ձերբակալելու է, սադրելու է, կեղծ քրեական գործեր է հարուցելու և այլն, հատուկ շեշտելով, որ եթե ընդդիմությունը պատրաստ չի այդ ամենի միջոց անցնել, ապա թող գնա տուն բլինչիկ թխի, ըստ Ձեզ, ընդդիմությունը ո՞րն է ընտրել՝ անցնել այդ դաժան ճանապարհը, թե, ամեն դեպքում, բլինչիկ թխելը:
Խորհրդարանական և խորհրդարանից դուրս գտնվող ընդդիմությունը, բնականաբար, շատ անելիք ունի: Ես, լինելով ինքս ընդդիմադիր գործիչ, մշտապես փորձել եմ նաև խուսափել այն խիստ ձևակերպումներից, որոնք ընդհանուր գործին կխանգարեն՝ խոսքն ընդդիմադիր դաշտում անհասկացությունների, նեղ խմբային, ներթիմային խժդժություններին է վերաբերում, որոնք արտացոլվում են նաև սոցիալական ցանցերում և մեծ հաշվով չեն նպաստում ընդհանուր ընդդիմադիր օրակարգի իրականացմանը, այլ նպաստում են գործող իշխանության օրակարգի սպասարկմանը: Ես աշխատել եմ մեղմ լինել իմ քննադատություններում և ոչ հրապարակային այդ առումով , այլ նախընտրել եմ փակ ձևաչափերով ընդդիմադիր տարբեր գործընկերներին հուշել կամ առաջարկներ ներկայացնել: Նարեկը ավելի խիզախ է այդ առումով և գնահատականները սուր հնչեցնելու այդ համարձակությունը դրսևորել է միշտ: Կարծում եմ, որ, այո, ընդդիմությունը վերջին մեկ տարվա ընթացքում, ես կասեի՝ 2022-ի մայիս-հունիսյան իրադարձություններից հետո, երբ ժողովրդական համընդհանուր շարժումը հետզհետե գնաց մարման, պետք է դասեր քաղած լիներ: Սակայն, վերջին սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, երբ Արցախի վերջին պատերազմից հետո կամ դրան հաջորդած շրջանում, ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի կամ կուսակցությունների գործունեությունը ցույց տվեց, որ, այդուհանդերձ, այդ դասերը, որոնք պետք է քաղվեին ,մարտավարական, ռազմավարական առումով այդքան էլ պրոֆեսիոնալ չեն կատարվել, որովհետև դաշտն իսկապես ամայացավ: Մեր հայրենակիցների, մեծ խմբերով մարդկանց ցասումը ճիշտ կապիտալիզացիայի չենթարկելն առաջին հերթին ընդդիմադիր գործունեության պատասխանատվությունը ստանձնած ուժերի ձախողումն է: Ձախողեց նաև այն ժամանակ Ազգային Կոմիտե հռչակված, ի դեպ մենք չգիտեինք՝ ով է հռչակել, ինչ սկզբունքներով կամ ելակետային ինչ խնդիրներ է դրել իր առջև, ռազմավարության ինչ առաջնահերթություններ է առաջադրել, մարտավարական ինչ քայլեր է ընտրել, դրա մասին մենք չգիտեինք, բայց մենք իմացանք, որ այսպես կոչված կոմիտե կա, բայց այդ կոմիտեն նույնպես ձախողեց ժողովրդական ցասումը քաղաքական առումով ճիշտ կապիտալիզացնելու հարցում:
Այնպես որ, ես համաձայն եմ այն գնահատականի հետ, որ եթե չկա պրոցես, ապա երկիրը սահուն գնալու է ինքնակործանման, եթե չկա պրոցես ընդդիմության կողմից, եթե չկա սուր խոսք և գործողությունների սրացում, ապա այս վիճակն այսպես էլ շարունակվելու է:
Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելով, հստակ է, որ չեն կարող ոչ լռեցնել, ոչ էլ վախեցնել իրեն, սակայն կարող են վախեցնել այլոց՝ բերելով մի վիճակի, երբ մարդիկ կսկսեն վախենալ անգամ իշխանությանը քննադատելուց, ինչն ուղիղ տանում է դեպի բռնապետական երկիր դառնալուն, և այս փակուղային իրավիճակից միակ ելքը, կարծես թե, իշխանափոխությունն է, և ըստ Մալյանի, իշխանափոխությունը լիովին իրատեսական է, եթե ընդդիմադիրները համախմբվեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ, ի՞նչ կարծիք ունեք Դուք այս մասով և, ըստ Ձեզ, ի՞նչն է խանգարում ընդդիմությանը Մալյանի նշած օրակարգի շուրջ համախմբվելուն:
Ընդդիմությունը պետք է համախմբվի մեկ օրակարգային հարցի շուրջ, այո, այս մասին մենք դեռ խոսում ենք 2019-2020 թվականից, երբ այս իշխանությունը տապալեց Քովիդի դեմ պայքարը, Ղարաբաղյան բանակցային պրոցեսն ամբողջությամբ, պատերազմից հետո, բնականաբար, այդ օրակարգի մասին մենք մշտապես խոսել ենք և ընդդիմադիր դաշտում գտնվող քաղաքականապես առողջ մեր գործընկերները մշտապես այդ մասին խոսել են, բայց գործիքակազմն այդպես էլ չի ստացվել:
Այնպես որ, ես այս պահի դրությամբ չեմ կարող հստակ որևէ գնահատական տալ, որովհետև այդ օրակարգը միշտ եղել է, տարբեր ընդդիմադիր ներկայացուցիչներ խոսել են այդ մասին, բայց ի վերջո չի ստացվել ոչ մի բան , նշանակում է, որ կամ ձևակերպված խնդիրն է անիրատեսական՝ այսինքն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խնդիրն անիրատեսական է այդ ուժերի համար, կամ մեր՝ ընդդիմադիր դաշտի ռեսուրսները չեն հերիքում, կամ 3-րդ տարբերակ՝ ցանկություն չկա, որովհետև այն, ինչ արտաքին քաղաքական ճակատում այս իշխանությունն իրականացնում է, գուցե ընդդիմադիր տարբեր շրջանակների իշխանության հայտնվելու դեպքում էլ էր լինելու, այդ իսկ պատճառով այդ խմբավորումները կամ կուսակցությունները չեն ցանկանում թաթախվել, իրենք պարզապես այնպես են անում, որ գործող իշխանության կուրսին ընդդիմանալով, համենայն դեպս, ստեղծելով տպավորություն, որ իրենք դեմ են, վճռական գործողությունների չեն գնում:
Այո, այդ հարցադրումը մնում է արդիական բոլոր ժամանակներում, պետք է լինի օրակարգային մեկ հարց՝ հստակ ռազմավարությամբ և մարտավարական այնպիսի քայլերով , որոնք չեն կրկնի քաղաքական տեխնոլոգիաների իմաստով բոլոր այն միջոցները կամ քայլերը, որոնք այս իշխանության պարագլխին կանգնած Նիկոլ Փաշինյանն օգտագործեց իր քաղաքական հովանավորների միջոցով 2018-ին:
Միշտ կարևոր է այս հարցը՝ համախմբվել այդ օրակարգի շուրջ , դեն նետել բոլոր ներքին հակասությունները, որովհետև հիմա երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելը շատ ավելի կարևոր է, քան նեղ կուսակցական, թիմային խնդիրներ քննարկելը: Ատելության, անհանդուրժողականության այնպիսի դրսևորումների ենք ականատես լինում սոցիալական հարթակներում հենց ընդդիմադիր խմբավորումների միջև, որ դրանից օգտվում է հենց իշխանությունը, և իր ցանկությունն է դա, որ ընդդիմությունը ներսից փորձի արդեն անձերի խնդիր քննարկել և շեղվի հիմնական օրակարգից:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
«Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
- 20:35 • 05.10.24 Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
- 15:30 • 05.10.24 Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 12:09 • 01.10.24 Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
- 11:39 • 01.10.24 Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
- 18:23 • 30.09.24 «Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
- 16:16 • 30.09.24 Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
- 20:45 • 27.09.24 Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
- 10:51 • 27.09.24 Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
- 13:01 • 26.09.24 Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
- 20:47 • 25.09.24 ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
- 18:36 • 25.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
- 20:41 • 23.09.24 Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
- 16:26 • 21.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 20:02 • 18.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 20:01 • 17.09.24 Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
- 20:01 • 17.09.24 Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
- 20:00 • 17.09.24 Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
- 20:39 • 16.09.24 Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սպորտ 11:48 • 05/10 Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կրկին կկարողանամ հետևել իմ երազանքին. Պոգբան վերադառնում է մեծ ֆուտբոլ Պոգբան 31 տարեկան է, նա Ֆրանսիայի կազմում աշխարհի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող է դարձել: «Յուվենտուսի» կազմում նա դարձել է Իտալիայի քառակի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթել է Եվրոպայի լիգան:
-
Իրադարձային 14:17 • 05/10 «Անթերիս» ընկերությունը ոլորտում դեմփինգային քաղաքականություն է վարում. ահազանգում են ոլորտի ներկայացուցիչները Խնդրի առնչությամբ Tert.am-ը կդիմի պատկան կառույցներին՝ պարզելու արդյոք շուկայում մենաշնորհ հաստատելու խնդիր կա այստեղ, և արդյոք նշված քայլերն իրոք դեմփինգ են ենթադրում:
-
Մամուլի տեսություն 09:53 • 05/10 Հ1-ի տնօրենի պաշտոնի հավակնորդների անուններ են շրջանառվում. «Հրապարակ» Հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրենները նշանակվում եւ ազատվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ մինչեւ 5 տարի ժամկետով
-
Իրադարձային 22:31 • 04/10 Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի «Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից:
-
Քաղաքականություն 15:07 • 04/10 ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը Հայաստանի հետ կապված սուտ է ու մանիպուլյատիվ. Ստանո Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է ՆԱՏՕ-ի կոնտինգենտ տեղակայել Հարավային Կովկասում
-
Ժամանց 11:28 • 04/10 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ) Ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմը Temporary երգի տեսահոլովակի միջոցով բացահայտել է, որ պատրաստվում է պապիկ դառնալ: Դրանում երաժշտի դուստրը՝ 28-ամյա Հեյլի Ջեյդը, անակնկալի է բերում հորը` նվիրելով նրան «Պապիկ» գրվածքով շապիկ, ինչպես նաև իր ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը:
-
Քաղաքականություն 14:32 • 04/10 Ալիևը Հայաստանին «նախազգուշացրել» է վերջ տալ «վտանգավnր խաղերին» «Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ լայնածավալ սպառազինություն են ձեռք բերում: Ո՞վ է նրանց զենք տալիս. Ֆրանսիան և այլ հակաադրբեջանական երկրներ... Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան և զբաղվեն իրենց գործերով, խնդիրներով...
-
Տնտեսություն 16:52 • 04/10 Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Բրյուսելը Պեկինին մեղադրում է պետական սուբսիդիաների միջոցով էլեկտրական մեքենաների գների արհեստական իջեցման համար, ինչը «անարդար պայմաններ է ստեղծում համաշխարհային շուկաներում»։
-
Իրադարձային 13:32 • 04/10 Պուտինն իր ծննդյան օրը կհանդիպի ԱՊՀ ղեկավարների հետ. Կրեմլ «Առանձնապես տոնական բան չի լինի: Օրվա առաջին կեսն աշխատանքային հանդիպումներ կլինեն՝ փակ, ոչ հրապարակային։ Երեկոյան ԱՊՀ երկրների ղեկավարները կհանդիպեն նախագահի հետ։ Մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք։ Հաջորդ շաբաթ լինելու է ԱՊՀ երկրների ղեկավարների լիաֆորմատ հանդիպում»,- նշել է պաշտոնյան։
-
Իրավունք 11:52 • 04/10 ԲԴԽ-ն դադարեցրեց Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել, որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է
-
Քաղաքականություն 13:20 • 04/10 Ալիևն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիևին. Շարմազանով Երբ հանրապետականները պայքարում էին այս ազգակործան իշխանության չգալու համար, ոազմաթիվ քաղաքական ու ոչ քաղաքական դերակատարներ Նիկոլ Փաշինյանին էին ծափահարում և հետները սուրճ խմում։
-
Քաղաքականություն 11:56 • 04/10 Արևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Արևմուտքը, սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց, փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿից նման պնդմամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն, ԱՊՀ անդամ պետությու
-
Քաղաքականություն 12:11 • 03/10 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) Ոչ, դուք վստա՞հ էիք, որ Ուկրաինայի անվտանգության հովանավոր Ռուսատանը չէր հարձակվի Ուկրաինայի վրա: Հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի: Մենք անում ենք ամեն ինչ, որ ՀՀ-ն այս տարածաշրջանում ապրի խաղաղ
-
Տնտեսություն 15:21 • 30/09 Հայաստանում այսօր բացվել է իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում (տեսանյութ) Բացման արարողությանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը
-
Իրադարձային 15:23 • 29/09 Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
-
Իրադարձային 13:16 • 30/09 Երևանում տղամարդը պերֆերատորով հողային քանդման աշխատանքներ կատարելիս բախվել է էլեկտրալարին. նրան այրվածքներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28–ամյա Վաչիկ Ա.-ն է:
-
Քաղաքականություն 00:33 • 03/10 Ես չեմ եկել ձեր հարցերին պատասխանելու, Դուք լծվել եք ստի քարոզչության տարածմանը․ Բագրատ Սրբազանը՝ Պետրոս Ղազարյանին Վարչապետը ստախոս է այն գլխից։ Ասել է Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը խաբել է բոլոր տեղերում։ Նախընտրական ծրագրում գրվածի ամբողջությամբ հակառակն է արել։ Նոյեմբերի 9-ի մասին Ես տարբեր տեղերում նշել եմ այդ մասին։
-
Տնտեսություն 10:17 • 01/10 Այսօր Հայաստան այցի ժամանակ առաջարկվելու է, որ Իրանը միանա ԵԱՏՄ-ին. Իրանի առաջին փոխնախագահ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը որպես հատուկ հյուր պատվիրակության գլխավորությամբ ՀՀ վարչապետի հրավերով մեկնել է Երևան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով,
-
Իրավունք 15:37 • 02/10 Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «մեղավորներին». Ալիև Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին-Խմբ.), սակայն Հայաստանում ոչ մի «հանցագործ» պատասխանատվության չի ենթարկվել...
Տնտեսություն
-
17:24 • 04.10.24 Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
Գիտություն/տեխնիկա
-
15:47 • 03.10.24 Telegram-ի աշխատանքում խափանումներ են
-
16:49 • 02.10.24 Rutube-ն անհետացել է Google Play-ից
Սպորտ
-
19:00 • 05.10.24 «Փյունիկ»-ի դարպասապահը հրավիրվել է Հայաստանի հավաքական
-
18:02 • 05.10.24 Ժոտայի գոլը հաղթական էր «Քրիստալ Փելաս»-ի հետ խաղում. ԱՊԼ
-
16:31 • 05.10.24 «GiveMeSport»-ը կազմել է գերագնահատված ֆուտբոլիստները ցուցակը
Իրադարձային
-
19:22 • 05.10.24 Մի քանի հարյուր բեռնատար սպասում է Վրաստանից Հայաստան անցնելուն
-
17:15 • 05.10.24 ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետն այցելել է Ծիծեռնակաբերդ
-
16:46 • 05.10.24 ՃՏՊ՝ Խաշթառակ գյուղում․ կա տուժած
Իրավունք
-
21:12 • 04.10.24 Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)
Ժամանց
-
11:28 • 04.10.24 Էմինեմը հայտնել է, որ պապիկ է դառնալու (տեսանյութ)
-
20:20 • 29.09.24 Հանրահայտ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է
-
15:06 • 27.09.24 Երգչուհի Լանա դել Ռեյն ամուսնացել է (լուսանկարներ)