Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ․ Jerusalem Post

00:23 • 14.04.24

Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, գրում է Jerusalem Post-ը։

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանից տասնյակ անօդաչու թռչող սարքեր են թռչում դեպի Իսրայել»,- ասվում է հրապարակման մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Իսրայելի ուղղությամբ։