Էստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչել

14:28 • 16.05.24

Էստոնիայում անհրաժեշտ է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի գործունեությունը հերետիկոսական ճանաչել։ Այս մասին տեղական ERR հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հանրապետության ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմեցը։

«Համաձայն կրոնական աշխարհի ուսմունքների՝ հերետիկոսությունը քրիստոնեական աշխարհում այն է, երբ ինչ-որ մեկը խոսում է սպանության, բռնաբարության, պատերազմի օրհնության և այլ երկիր կործանելու մասին։ Կրոնական աշխարհում տրամաբանությունը ճիշտ հակառակն է՝ խոսքը մերձավորի հանդեպ սիրո և նրա հանդեպ հոգատարության մասին է։ Իսկ այն, ինչ այսօր անում է պատրիարք Կիրիլը, հերետիկոսություն է»,- ասել է նա:

Ինչպես ակնկալում է Էստոնիայի ՆԳՆ ղեկավարը, Էստոնիայի Մոսկվայի պատրիարքության Էստոնական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները կճանաչեն պատրիարք Կիրիլի գործունեությունը որպես հերետիկոսություն և կխզեն իրենց կապերը Մոսկվայի հետ:

Ըստ Լյաենեմեցի, իշխանությունները խնդրել են էստոնական եկեղեցուն «գրավոր հայտնել նախարարությանը այն քայլերի մասին, որոնք մտադիր են ձեռնարկել» այս ուղղությամբ: