Պաղեստինի նախագահը ժամանել է Մոսկվա

20:38 • 12.08.24

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ժամանել է Մոսկվա։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սպասվում է, որ երեքշաբթի Աբասը բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը մտքեր կփոխանակեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։