ՌԴ-ից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանի տարածքով․ ՌԴ էներգետիկայի նախարար

21:04 • 17.01.25

ՌԴ-ից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանի տարածքով: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը։ 

«Բանակցություններն արդեն վերջնական փուլում են, այժմ լուծվում է արժեքի հարցը», -  նշել է նա։

Ստեղծվել էաշխատանքային խումբ, և մասնագետները մշակում են գնագոյացման մոտեցումը։ 

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ նախագիծը նախատեսում է առաջին փուլում մինչև 2 մլրդ խմ մատակարարում՝ դրանք մինչև 55 մլրդ խմ հասցնելու հեռանկարով։ 

ՌԴ-ից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանի տարածքով․ ՌԴ էներգետիկայի նախարար