«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության գրասենյակը շատ շուտով կբացի իր դռներն արցախցի ու հայաստանցի երիտասարդների համար (տեսանյութ)

16:38 • 01.02.25

«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության գրասենյակն Երևան քաղաքի Արգիշտի 9 հասցեում շատ շուտով  պատրաստ կլինի՝ տարատեսակ նախագծերի, ծրագրերի, դասախոսությունների իրականացման համար:

2025-ը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության համար լինելու է բազմաթիվ նոր  ծրագրերի ու գաղափարների իրականացման տարի, ուստի գրասենյակ ունենալը պարզապես անհրաժեշտություն էր:

Իր գործունեությունը սկսելով 2024թ-ից՝ «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունն արդեն հասցրել է իրականացնել մասշտաբային մի շարք ծրագրեր՝ գործունեության հիմքում ունենալով կրթական, մշակութային, առողջ միջավայրի ձևավորումը:

Մանրամասները՝ տեսանյութում.