Էջմիածնում անասնագոմի տանիք և 3 խմ անասնակեր է այրվել

20:43 • 02.02.25

Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 2-ին, ժամը 12:31-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ․ ներսում կենդանիներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Մանուկյան փողոցում գտնվող անասնագոմում (32 քմ):

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 13:25-ին: Այրվել են անասնագոմի տանիքի մոտ 20 քմ հատվածը և ներսում կուտակած անասնակեր՝ 3 խմ: