Ուջան գյուղում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Mercedes»-ը․ կա տnւժшծ

23:23 • 13.02.25

Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen Golf» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։