Սաուդյան Արաբիան պատրաստ է հարթակ դառնալ Թրամփի և Պուտինի բանակցությունների համար․ ԱԳՆ

21:10 • 14.02.25

Էր Ռիադը պատրաստ Է հարթակ դառնալ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների համար։ Ինչպես փոխանցում է Ինտերֆաքս-ը, այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն։ 


«Սաուդյան Արաբիան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարատև խաղաղության հասնելու համար: Մենք պատրաստակամություն ենք հայտնում հանդիպումն անցկացնել Սաուդյան Արաբիայում», - ասված է Սաուդյան գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։