4 վարորդ աշխատանքից ազատվել է բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. ավագանու անդամ

17:25 • 18.02.25

Երեկվա դրությամբ աշխատանքից ազատվել են 4 վարորդ և միաժամանակ 4 վարորդ նկատողություն են ստացել մեր սիրելի բնակիչների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ 
Արշակ Սարգսյանը:

«Բոյկոտը շարունակվում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավագանու անդամները համացանցում և տարբեր լրատվամիջոցներով պնդում են, որ տրանսպորտի վարորդներն իջեցնում են չվճարող քաղաքացիներին: