Գործատուի բրենդինգի համաշխարհային հեղինակություն Ռիչարդ Մոսլին՝ Երևանում (տեսանյութ)
Ապրիլի 25-ին, ժամը՝ 13։00-ին, Մերիդիան Էքսպո կենտրոնում (հասցե՝ Ոսկերիչների 1), Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին գործատուի բրենդինգի համաշխարհային առաջնորդ` Ռիչարդ Մոսլին կանցկացնի բացառիկ ռազմավարական սեսիա` «Մարդկանցից դեպի եկամուտ. ինչպես է գործատուի բրենդը նպաստում բիզնեսի աճին» թեմայով։
Ռիչարդ Մոսլին գործատուի բրենդինգի (Employer Branding) գաղափարի հիմնադիրներից է։ Նրա աշխատանքները սահմանել են ոլորտի սկզբունքներն ու ժամանակակից մոտեցումները՝ վերափոխելով այն դասական մարդկային ռեսուրսների գործիքից դեպի բիզնես մտածողության առանցքային բաղադրիչ։ Մոսլին համահեղինակել է ոլորտի երեք ամենաազդեցիկ աշխատությունները․
- The Employer Brand (2005)՝ ոլորտի առաջին համակարգված ուղեցույցը,
- Employer Branding For Dummies (2017)՝ բազմալեզու լայն տարածում ունեցող գործնական ձեռնարկ,
- Employer Brand Management (2014)՝ Fortune 500 ընկերությունների փորձի հիման վրա մշակված մեթոդաբանություն։
Նրա գաղափարներն ու ռազմավարական մոտեցումները կիրառվում են ինչպես առաջատար բիզնես դպրոցներում՝ INSEAD, London Business School, IE Business School, այնպես էլ HR ոլորտի համաշխարհային հարթակներում՝ CIPD (UK), SHRM (US), HR Summit Global։
Մոսլին աշխատել է աշխարհի ամենահայտնի բրենդների հետ, այդ թվում՝ Alibaba, Coca-Cola, L’Oréal, Gucci, Shell, HSBC, McKinsey և շատ ուրիշների։
Այս ռազմավարական սեսիան պարզապես հանրային ելույթ չէ։ Այն խորը, համակարգված քննարկում է այն մասին, թե ինչպես է գործատուի բրենդը նպաստում կազմակերպության շահութաբերությանը, ծախսերի օպտիմալացմանը, տաղանդների ներգրավմանն ու պահպանմանը, ինչպես նաև բիզնես կայունությանը փոփոխությունների պայմաններում։
Սա եզակի հնարավորություն է՝ լսելու գործատուի բրենդինգի համաշխարհային առաջնորդին, ծանոթանալու միջազգային լավագույն պրակտիկաներին և ձեռք բերելու ռազմավարական պատկերացում, թե ինչպես կարելի է բիզնեսի հաջողությունը կառուցել ներսից՝ մարդկանց միջոցով։
Սեսիայի տևողությունը` 90 րոպե է, լեզուն` անգլերեն։ Կգործի համաժամանակյա թարգմանություն։ Մուտքի տոմսերը կգտնեք այստեղ․ bit.ly/Richard_Mosley_Yerevan
Միջոցառումն իրականացվում է Skill Event Marketing ընկերության WORLD’S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծի շրջանակում։ Նախագիծը սկսած 2017 թվականից Հայաստան է հրավիրում միջազգային բեսթսելլերների հեղինակների, առաջադեմ մտածողների և բիզնես աշխարհում խաղի կանոնները փոխած հեղինակավոր խոսնակների։
Նախագծի շրջանակում Հայաստանում արդեն ելույթ են ունեցել Բրայան Թրեյսին, Կյել Նորդստրյոմը, Ջոն Շոուլը, Քևին Գասքելը, Իրինա Խակամադան, Ալեքսեյ Սիտնիկովը և Միխայիլ Լաբկովսկին։
Skill Event Marketing ընկերութունը իրադարձային մարքեթինգի ամբողջական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է Հայաստանում՝ հայտնի իր ոգեշնչող միջոցառումներով։
2016 թվականից ընկերությունը կազմակերպել է ավելի քան 600 միջոցառում և ստացել միջազգային ճանաչում։ 2024 թվականին Skill-ն ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն գործակալությունների ցանկում, իսկ Career City Fest-ն արժանացել է Eventex Awards-ի երկու ոսկե մրցանակների։










