Տրամաբանական չէ՞ ենթադրել, որ Ավինյանը կամ նրա մերձավորները ստացել են իրենց բաժին կոռուպցիոն «ատկատը», և հենց այդ պատճառով չեն տալիս հստակ պատասխաններ և չեն դադարեցնում շինարարությունը․ Արթուր Չախոյան

00:13 • 15.04.25

Տրամաբանական չէ՞ ենթադրել, որ Ավինյանը կամ նրա մերձավորները ստացել են իրենց բաժին կոռուպցիոն «ատկատը», և հենց այդ պատճառով չեն տալիս հստակ պատասխաններ և չեն դադարեցնում շինարարությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական գործիչ Արթուր Չախոյանը․

«Ակտիվ քաղաքացի հավելվածով հայտնել էի խնդրի մասին, որ Տիգրան Ավինյանի կողմից տրված շինթույլտվության աշխատանքները իրականացվում են նախագծի շեղումներով։ Նախագծից դուրս կառուցել են ինքնակամ շինություն և զավթել են մայթը։

Ըստ Ակտիվ քաղաքացի հավելվածի՝ խնդրի լուծման վերջնաժամկետը 09.04.2025թ․ է ավարտվել, և այդ ընթացքում առաջադրանքը երեք անգամ վերադարձվել է կատարողին։ Մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել, մինչդեռ այդ աշխատանքները ներկայումս իրականացվում են շատ արագ տեմպերով։

Երբ գործը վերաբերում է շարքային քաղաքացու ինքնակամ շինությանը՝ այն քանդվում է անմիջապես, բայց երբ խոսքը վեր է գնում՝ արձագանք չկա։

Հիմա տրամաբանական չէ՞ ենթադրել, որ Տիգրան Ավինյանը կամ նրա մերձավորները ստացել են իրենց բաժին կոռուպցիոն «ատկատը», և հենց այդ պատճառով է, որ չեն տալիս հստակ պատասխաններ, չեն դադարեցնում շինարարությունը։

Եթե սա կոռուպցիա չէ, ապա մեկնաբանեք՝ ի՞նչ է...»։