Ռոնալդուն կնկարահանվի հոլիվուդյան հայտնի ֆիլմում

15:22 • 13.12.25

Ամերիկացի հայտնի դերասան Վին Դիզելը հայտարարել է, որ «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կնկարահանվի «Ֆորսաժ» ֆրանշիզայի նոր ֆիլմում։

«Շատերն են հետաքրքրվում, թե արդյոք Կրիշտիանուն կնկարահանվի «Ֆորսաժում»։ Կցանկանայի նշել, որ դա տեղի կունենա․ Ռոնալդուն դեր կունենա», - գրել է դերասանը։

Հաղորդվում է, որ «Ֆորսաժ» ֆրանշիզայի 11-րդ մասը կթողարկվի 2026 թվականին, և այդ ֆիլմը կլինի շարքի վերջինը։

Աղբյուրը`ArmSport.am
Ռոնալդուն կնկարահանվի հոլիվուդյան հայտնի ֆիլմում