Վաշինգտոնը սկսել է վենեսուելական նավթի վաճառքը համաշխարհային շուկայում․ ԱՄՆ Էներգետիկայի նախարարություն

21:14 • 07.01.26

ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Վաշինգտոնը սկսել է վենեսուելական նավթի վաճառքը համաշխարհային շուկայում։

Վենեսուելական նավթի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի ԱՄՆ հաշիվներին, հայտարարել է նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ այս միջոցները կծախսվեն «ամերիկյան և վենեսուելական ժողովրդի շահերից ելնելով» և բացառապես ԱՄՆ կառավարության հայեցողությամբ։