Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանում միջnւկային կենտրոնին hարվածելու մասին

15:04 • 12.03.26

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Իրանում գտնվող «Թալեգան» միջուկային կենտրոնին հարվածելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Վերջին օրերին Թեհրանում իրականացված հարվածների շարքի շրջանակներում իսրայելական ռազմաօդային ուժերը, գործելով հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա, հարված են հասցրել իրանական միջուկային ծրագրի հավելյալ օբյեկտին»,- ասված է հայտարարության մեջ:

Զինվորականները պնդում են, որ Իրանն օգտագործել է այս համալիրը միջուկային զենքի մշակման համար վճռորոշ նշանակություն ունեցող հնարավորությունների զարգացման համար։