Եթե կալանքի օրդեր ունեցող մեկը մտնում է Միջազգային քրեական դատարանի անդամ երկրի տարածք, նա պետք է կալանքի տակ վերցվի․ Մադյարը՝ Նեթանյահուի մասին
Կձերբակալեմ Նեթանյահուին, եթե նա գա Հունգարիա։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ընտրություններում հաղթանակ տարած Պետեր Մադյարը:
«Ես հստակեցրել եմ, որ Հունգարիան մտադիր է մնալ Միջազգային քրեական դատարանի անդամ։
Եթե որևէ մեկը մտնում է Միջազգային քրեական դատարանի անդամ երկրի տարածք և նրա նկատմամբ կալանքի օրդեր է տրվում, նա պետք է կալանքի տակ վերցվի», - նշել է Հունգարիայի նոր վարչապետը։
Հիշեցնենք, որ ՄՔԴ-ն 2024 թվականի նոյեմբերին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով։














