ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են վերսկսվել, եթե ԱՄՆ-ը վերացնի Իրանի ծովային շրջափակումը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Իրանը հնարավոր է համարում, որ Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են վերսկսվել, եթե Միացյալ Նահանգները վերացնի Իրանի ծովային շրջափակումը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը հրադադարի ռեժիմի խախտում է, և մենք նրանց ասել ենք, որ նրանք պետք է դադարեցնեն այդ շրջափակումը։ Եթե շրջափակումը վերացվի, կարծում եմ՝ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում»,- հայտնել է Ամիր Սայիդ Իրավանին։














