Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին արված հայտարարությունները լուրջ վտшնգի տակ են դրել Բյուրգենշտոկում ընթացող բանակցային գործընթացը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

13:17 • 23.06.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին արված հայտարարությունները լուրջ վտանգի տակ են դրել Բյուրգենշտոկում ընթացող բանակցային գործընթացը, սակայն Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը, եթե Վաշինգտոնը դիվանագիտական կարգավորման ձգտում ունենա։ Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։

«ԱՄՆ նախագահի հայտարարությունները որոշակի խնդիրներ են ստեղծել Բյուրգենշտոկում ընթացող բանակցությունների ընթացքում։ Դրանք բանակցությունները դրել են շատ լուրջ վտանգի տակ», - ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցում՝ մեկնաբանելով բանակցությունների ընթացքը։

Միաժամանակ Բահրեյնին ընդգծել է, որ քանի դեռ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է ցուցաբերում բանակցել Իրանի հետ և լուծել առաջացած հարցերը, Իրանը կշարունակի բանակցությունները և կմասնակցի երկխոսությանը։

«Բայց ես կարծում եմ, որ այժմ բոլորի համար պետք է պարզ լինի՝ ռազմական միջոցները ոչինչ չեն տա Իրանի առնչությամբ։ Ռազմական միջոցները պետք է ընդմիշտ բացառվեն գործողությունների հնարավոր տարբերակների շարքից», - հավելել է մշտական ներկայացուցիչը։

Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին արված հայտարարությունները լուրջ վտшնգի տակ են դրել Բյուրգենշտոկում ընթացող բանակցային գործընթացը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ