Գոշավանքից դեպի արդարություն․ «Միասնության թևեր»-ը քարոզարշավը սկսել է Գոշավանքից

14:25 • 08.05.26

Գոշավանքից դեպի արդարություն․ մեկնարկել է Արման Թաթոյանի քարոզարշավը։

Գրված է «Միասնության թևեր» կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«Արման Թաթոյանն այսօր քարոզարշավը սկսել է Գոշավանքից։ Սա պատահական ընտրություն չէ։

Այստեղ է ապրել և ստեղծագործել Մխիթար Գոշը, մարդ, ով դարեր առաջ խոսում էր արդարության, օրենքի և մարդու արժանապատվության մասին։ Այն արժեքների, որոնց կարիքը Հայաստանը ունի նաև այսօր»։

Գոշավանքից դեպի արդարություն․ «Միասնության թևեր»-ը քարոզարշավը սկսել է Գոշավանքից