Մերցը և Զելենսկին հանդիպել են Ուկրաինայի ավերված Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ
Մերցը և Զելենսկին հանդիպել են Ուկրաինայի ավերված Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ։ Մերցի ժամանումից գրեթե անմիջապես հետո օդային տագնապ է հայտարարվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Մերցը Կիև է ժամանել ոչ պաշտոնական այցով։
«Ես այսօր Կիև եմ եկել, քանի որ Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի առաջիկա շաբաթների ընթացքում։ Եթե Ռուսաստանին չկանգնեցնենք, նրա ռազմական մեքենան շուտով կշրջվի մեր դեմ։ Շուտով մեր ժողովուրդը կբախվի պատերազմի հինգերորդ ձմռանը»,-նշել էր նա։














