Իրանը՝ որպես Իսրայելի և ԱՄՆ-ի հետ դիմակայnւթյունում հաղթած կողմ, որոշում է hակամարտության ապագա կարգավորման պայմանները․ իրանցի պաշտոնյա

11:03 • 17.05.26

Իրանը՝ որպես Իսրայելի և ԱՄՆ-ի հետ դիմակայությունում հաղթած կողմ, որոշում է հակամարտության ապագա կարգավորման պայմանները։ Նման կարծիք է հայտնել Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Սալեհ Ջոքարը՝ ընդգծելով, որ 10 կետից բաղկացած պլանը «կարմիր գիծ» է Իրանի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Պայմանները որոշում է մարտի դաշտում հաղթանակ տարած երկիրը, այլ ոչ թե ձախողված, իր նպատակներին չհասած և միայն ավերածություններ բերած երկրի կառավարությունը։ Ուստի ամերիկացիները պետք է ընդունեն մեր պայմանները»,- ասել է նա Mehr գործակալությանը տված հարցազրույցում։ Ջոքարը հավելել է, որ Իրանի 10 կետից բաղկացած պայմանները «կարմիր գիծ են ցանկացած բանակցությունների համար»։

Խորհրդարանի անդամը նշել է, որ Իրանը երբեք չի վստահել ԱՄՆ-ին, իսկ իր երկիրն այլ ճանապարհ չունի, քան ավելի ուժեղ դառնալը։ Բացի այդ, նա կոչ է արել ամերիկացի զինվորականներին լքել տարածաշրջանը։

Հիշեցնենք, որ ապրիլին Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ Թեհրանը հրադադարի 10 պայման է առաջադրել։ Դրանց թվում են՝ չհարձակման սկզբունքը, Իրանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, ուրանի հարստացումը իսլամական հանրապետության տարածքում, հիմնական և երկրորդային պատժամիջոցների չեղարկումը, փոխհատուցման վճարումը, ամերիկյան ուժերի դուրսբերումը տարածաշրջանից։

Իրանը՝ որպես Իսրայելի և ԱՄՆ-ի հետ դիմակայnւթյունում հաղթած կողմ, որոշում է hակամարտության ապագա կարգավորման պայմանները․ իրանցի պաշտոնյա